Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...